Այսօր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի կունենա խոկման արարողություն
Այսօր, ապրիլի 5-ին, ժամը 18:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի կունենա խոկման արարողություն, որի ընթացքում կքարոզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` «Աստված մեզ հետ է, ումի՞ց պիտի վախենանք» թեմայով:
Արարողության վերջում համատեղ կաղոթենք հայրենիքի խաղաղության և հայ զինվորի հաղթանակի համար: