ՕԵԿ-ը լքած փոխմարզպետը՝ կուսակցությունը լքելու մասին
«Ես նատուրայով պատրաստ չէի ընդդիմադիր դաշտում հայտնվելուն»,-այս մասին[b] SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի փոխմարզպետ Ալբերտ Ղազարյանը՝ պարզաբանելով այն հանգամանքը, թե ինչու է ՕԵԿ-ից դուրս գալու դիմում ներկայացրել:
Հարցին, թե արդյո՞ք այդ քայլին չէր գնացել, որ զբաղեցրած պաշտոնը պահպանի, ասաց. «Ո՛չ, որովհետեւ նման հարց չի էլ քննարկվել: Նրանք շատ հրատապ որոշում կայացրեցին, որը շատերիս համար անսպասելի էր, հետեւաբար դիմեցի այդ քայլին»- ասաց Կոտայքի փոխմարզպետը:
Նշենք, որ Ալբերտ Ղազարյանը ՕԵԿ-ին անդամագրվել էր 2010 թվականից: