14344 դիտում
11:26 16-02-2015
ԲՀԿ-ի շարքերը նոսրանում են. կուսակցությունը լքած Արագած Ախոյանն առաջինն է, բայց ոչ վերջինը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու առաջին քայլը կուսակցության գործարար պատգամավորներից [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/16/43225/]կատարեց Արագած Ախոյանը[/url]: Ինչպես ասում են՝ մեկնարկը տրված է:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ առաջիկայում նրա քայլին կհետևի մոտ 10 պատգամավոր, ովքեր իրենց հայտարարության մեջ մասնավորապես նշելու են, որ պետականաշինությունը կուսակցական գործունեությունից ավելի են գնահատում և այդ քայլով փորձելու են զերծ մնալ պետության հիմքերը խարխլող գործողություններից:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը փորձեց կապ հաստատել ԲՀԿ-ական գործարար պատգամավորների հետ, սակայն նրանք կամ զանգերին չեն պատասխանում կամ էլ նրանց հեռախոսներն անջատված են:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ա. Ախոյանը կուսակցության շարքերը լքելու մասին [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/16/43228/]հայտարարություն [/url]է տարածել, որում նշել է, որ եթե կուսակցությունը որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը կտանի ներքաղաքական ակնհայտ առճակատումների և կստեղծի անհամատեղելիություն նրա հասարակական գործունեության հետ, որպես «Արևմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ապա ստիպված է լինելու դադարեցնել իր կուսակցական գործունեությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որն ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հաջորդեց վերջինիս ելույթը, որից հետո երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները սրվեցին: Այնուհետ կարծիքներ հնչեցին, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից ոմանք կլքեն կուսակցությունը:
Նմանատիպ նյութեր
2390 դիտում
14:58 31-01-2021
Արագած Ախոյանն ազատ է արձակվել
1078 դիտում
15:40 30-01-2024
Արագած Ախոյանն ազատ է արձակվել
Այս բաժնից
1603 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ