Ապրիլի 24-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում կմեկնարկի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Հոգեհանգստի արարողություն:
Ապրիլի 24-ին, ժամը 12:00-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում կմեկնարկի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Հոգեհանգստի արարողություն:
13:00-ից եկեղեցում հեղինակ կատարող, Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու երգչախմբի անդամ Լուսինե Սարգսյանի կատարմամբ կհնչի նրա հեղինակային «Փրկություն Քրիստոսով» երգեհոնային պոեմը:
Ստեղծագործությունը նվիրված է Կոմիտասին և Մեծ Եղեռնի Զոհերի հիշատակին: Ապրիլի 24-ին ստեղծագործությունը կհնչի նաև տեղական և արտասահմանյան ռադիոկայաններով, իսկ շուտով կօգտագործվի նաև Ցեղասպանության մասին պատմող արտասահմանյան կինոնկարում: