211652_close_icon
views-count6541 դիտում article-date 02:09 23-04-2014

Շղթայական ավտովթար Խանջյան փողոցում. բախվել են 4 ավտոմեքենաներ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում բախվել են Lexus մակնիշի 90 MM 990 համարանիշի, BYD մակնիշի L 3427 համարանիշի, Honda մակնիշի 34 AR 321 համարանիշի և ВАЗ 21110 մակնիշի 34 DM 569 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ ВАЗ 21110-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր