Շղթայական ավտովթար Գարեգին Նժդեհի անվան հրապարակին հարակից փողոցում. բախվել են 4 ավտոմեքենաներ. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Գարեգին Նժդեհ հրապարակից դեպի Բանվորի արձան տանող հատվածում, բախվել են 4 տրանսպորտային միջոցներ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Opel մակնիշի 83 MO 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մեկ այլ ավտոմեքենայի, ինչից հետո էլ տեղի է ունեցել շղթայական ավտովթարը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի