211652_close_icon

Մադրիդ ենք եկել հաղթանակի հետևից. Լահմ

views-count1360 դիտում article-date 14:01 23-04-2014
«Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լահմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալ»-ի դեմ կայանալիք խաղից առաջ վճռական է տրամադրված: « Միմյանց հետ խաղալու են համաշխարհային մակարդակի երկու մեծագույն ակումբներ: Կհաղթի այն թիմը, որը հաղթելու ավելի մեծ ցանկություն կդրսևորի: Նման դիմակայությունների ելքը վճռում են կիրքն ու տրամադրվածությունը: Առաջին խաղում ոչ-ոքին մեզ ձեռնտու արդյունք չէ: Մենք արդեն հաղթել ենք Բունդեսլիգան և այժմ մեր նպատակը Չեմպիոնների լիգան է: Մադրիդ ենք եկել հաղթանակ տանելու համար, սակայն գիտենք, որ դա այդքան էլ հեշտ չի լինելու»,-ասել է լահմը:

Նմանատիպ նյութեր