Լուիս Էնրիկե. Մադրիդ գնում ենք հաղթանակի ետևից
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ առաջին խաղում «Ատլետիկոյի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/06/81621/]հաղթանակը[/url] (2:1):
«Իմ ֆուտբոլիստները հսկայական էներգիայով էին խաղում, բայց միևնույն ժամանակ նաև վերահսկում էին խաղը:
Մադրիդ մենք գնում ենք հաղթանակի ետևից: Եթե ինչ որ մեկը այնտեղ կարող է հաղթել, ապա դա մենք ենք:
Լավ էինք հասկանում, թե որքան բարդ է «Ատլետիկոյի» դեմ խաղալը: Նման տրամադրվածությամբ մենք կարող ենք թեկուզ մինչև աշխարհի ծայրը գնալ», ասել է Էնրիկեն: