211652_close_icon
views-count19563 դիտում article-date 14:11 22-04-2014

Լարված իրավիճակ՝ Մաստարա գյուղի տարածքում. 2012 թվականին առանձնակի դաժանությամբ սպանվածի հարազատները սպառնում են փակել ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի տարածքում: Առավոտյան անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել Մաստարա գյուղի բնակիչ Սևակ Գևորգյանին պատկանող ոչխարի հոտը: Ինչպես Մաստարայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դիմել է փախուստի, 18-ից ավելի ոչխարներ վրաերթի հետևանքով տեղում սատկել են, իսկ մի մասն էլ վնասվածքներ են ստացել: Գյուղացիներն այս պահին փորձում են ճանապարհը փակել, սակայն նրանց հետ սկսեցին բանակցություններ վարել Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանը: Վրաերթի ականատես հովիվը ոստիկաններին ասում էր, որ ավտոմեքենան եղել է սպիտակ գույնի Ford մակնիշի, իսկ վթարի վայրում ոստիկանները հայտնաբերել են վնասված մեքենայի դետալներ: Տեղում աշխատում է նաև ոստիկանության Թալինի բաժնի հետաքննիչը, կրած վնասի չափը պարզվում է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ոչխարներին վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Գևորգյանն ու նրա հարազատներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ իրենց միակ հույսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն են, քանի որ հույս չունեն, որ ոստիկանությունը կհայտնաբերի հանցագործին, որովհետև 2012 թվականին նույն տարածքում անհայտ անձը կամ անձինք առանձնակի դաժանությամբ ծեծի էին ենթարկել իրենց հորը, ով այդ պահին նույն հատվածում ոչխարներ էր արածեցնում: Ծեծի հետևանքով հայրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն, սակայն օրեր անց՝ մահացել: Մինչ այս պահը հանցագործությունը բացահայտված չէ, ինչի համար էլ նրանք ավելի են զայրացել ու սպառնում են ճանապարհը փակել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր