211652_close_icon
views-count11573 դիտում article-date 23:43 21-04-2014

Մահվան ելքով վրաերթ Լենինգրադյան փողոցում. վարորդը դիմել է փախուստի

Այսօր՝ ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցում, Volkswagen ավտոսերվիսի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, որը կլիներ 55-60 տարեկան տղամարդ Արմենիա բժշկական կենտրոնի ճանապարհին մահացել է: Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանը: Ոստիկանությունը ձեռնարկում օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մահացածի ինքնությունը պարզելու, ինչպես նաև վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր