211652_close_icon
views-count5613 դիտում article-date 14:05 23-04-2014

Մեղայականով ոստիկանություն է ներկայացել Լենինգրադյան փողոցում մահվան ելքով վրաերթ կատարած Ford Transit-ի 31-ամյա վարորդը

Երեկ` ապրիլի 22-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Բադալ Մուրադյան փողոցի բնակիչ, 31-ամյա Վարդգես Մնացականյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ ապրիլի 21-ին իր կողմից վարած Ford Transit մակնիշի 17 LO 819 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին և վախենալով հաշվեհարդարից՝ հեռացել է դեպքի վայրից: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/11824/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի և ոստիկանության բաժնի աշխատակիցները պարզել էին ապրիլի 21-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացած քաղաքացու ինքնությունը: Վերջինս Խաչատրյան 2-րդ տան բնակիչ, 76-ամյա Վազգեն Ասատրյանն էր, ով վրաերթից հետո հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Ի դեպ, երբ շտապօգնության բրիգադները ժամանել էին վրաերթի վայր, վիրավորը գետնին ընկած է եղել, որտեղ հավաքված էին նաև մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ մահացածի որդին, ով չէր իմացել, որ վիրավորը, ում շտապօգնության մեքենան տեղափոխեց հիվանդանոց, եղել է իր հայրը: Ապրիլի 21-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:0-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցում` «Volkswagen» ավտոսերվիսի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել հետիոտնին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը, ով կլիներ 55-60 տարեկան տղամարդ, «Արմենիա» բժշկական կենտրոնի ճանապարհին մահացել էր: Դեպքի վայր Էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր