Ռոնալդուն կմասնակցի «Բավարիա»-ի հետ առաջին խաղին
Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Բավարիա»-ի հետ կայանալիք առաջին հանդիպմանը, հայտնում է Marca-ն:
Պորտուգալացի խաղացողը, գրեթե ամբողջովին ապաքինվել է մկանային վնասվածքից, որը ստացել էր Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ կայացած առաջին խաղի ժամանակ: