Անհամբերությամբ սպասում եմ «Բավարիա»-ի հետ խաղին. Ռուդի Գարսիա
«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան Չեմպիոնների լիգայի խմբայի փուլի շրջանակում «Բավարիա»-ի հետ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր սպասումներով:
««Բավարիա»-ն շատ ուժեղ թիմ է: Անհամբերությամբ եմ սպասում նրանց հետ կայանալիք խաղին: «Օլիմպիկոս» մարզդաաշտում տիրող մթնոլորտը ֆանտաստիկ կլինի: Ես այն մարդկանցից մեկն էի, ով չէր կարծում, որ «Բավարիա» գալով Պեպ Գվարդիոլան հեշտ ուղի է ընտրել: Նա շարունակում է հիանալի կատարել իր աշխատանքը»,-Գարսիայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: