Անտեսանելի մեքենա` Land Rover-ից. տեսանյութ
                        Land Rover-ը նոր տեխնոլոգիա է ներկայացրել, որի շնորհիվ ամենագնացը  վերածվում է թափանցիկ մեքենայի:
Մեքենայի ծածկոցի տակ տեղադրված տեսախցիկների շնորհիվ հնարավոր է  ստեղծել «թափանցիկ կապոտ»  էֆեկտը: Սա «անտեսանելի մեքենայական տեխնոլոգիա» կոչվող ծրագրի մի մասն է կազմում:
Իրականում կապոտաը չի անհետանում կամ անտեսանելի դառնում, տեխնոլոգիան թույլ է տալիս այն հենց այդպիսին տեսնել մեքենան վարելիս: 
Նոր տեխնոլոգիան կկիրառվի Land Rover-ի հայեցակարգում, որը ընկերությունը ներկայացրել է այս օրերին ընթացող  Նյու Յորքի միջազգային ավտոշուոի շրջանակներում:
Ներկայացնում ենք տեսանյութը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


