Land Rover-ը գաղտնազերծել է Range Rover Sport SVR-ը. ֆոտոշարք
Բրիտանական Land Rover ընկերությունը գաղտնազերծել է ամենահզոր և արագ Range Rover Sport SVR ամենագնացը:
Նոր մոդելի պրեմիերան կկայանա այս հինգշաբթի` ամերիկյան “Pebble Beach” մրցույթի շրջանակներում:
Դեռ փորձարկման փուլում նոր մոդելը ռեկորդ է սահմանել իր դասի մեքենաների մեջ` իր մրցակից BMW X6 M-ից 10 վայրկյանով ավելի արագ հասնելով:
5,0լ ծավալով V8 շարժիչը 550 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ 100 կմ/ժ արագության մեքենան հասնում է ընդամենը 4,5 վայրկյանում:
Առավելագույն արագությունը կազմում է 260,7 կմ/ժ:
Նոր Range Rover Sport SVR-ի վաճառքը կիմեկնարկի ԱՄՆ-ում, իսկ նախնական գինը կկազմի 110 475 դոլար:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: