211652_close_icon
views-count7227 դիտում article-date 20:57 19-04-2014

Արմավիրի մարզում 23-ամյա վարորդը «07»-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջնակին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ ապրիլի 19-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Նոր Ավան գյուղի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Գասպարյանը Նոր Ավան գյուղում իր կողմից վարած Վազ 2107 մակնիշի 01 ՍՕ 466 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի Լուկաշեն գյուղի բնակիչ, 7-ամյա Էլմիրա Նազարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային մարմնական վնասվածքներով հայրը տեղափոխել է Արմավիրի բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով՝ երեխան մահացել է; Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանը:

Նմանատիպ նյութեր