Հենրիխ Մխիթարյանի հիանալի գոլային փոխանցումը` «Շլյոնսկ»-ի դեմ խաղում. տեսանյութ
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է հաճելիորեն զարմացնել իր տաղանդի երկրպագուները: Հայ խաղացողը «Բորուսիա»-ի մասնակցությամբ հերթական խաղում փայլել է իր գործողություններով: Լեհական «Շլյոնսկ»-ի հետ խաղի 10-րդ րոպեին Մխիթարյանը բացել է խաղի հաշիվը, իսկ 10 րոպե անց գեղեցիկ գոլային փոխանցում է կատարել թիմի նորեկ Չիրո Իմմոբիլեին: