1984 դիտում
14:27 19-04-2014
Ապրիլի 22-ին Զորավար Անդրանիկի ձեռագրերը կհանձնվեն Հայաստանի պատմության թանգարանին
Ս. թ. ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա հայ ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկի՝ Անդրանիկ Օզանյանի ձեռագրերի բնօրինակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ձեռագրերը թանգարանին կհանձնի բրիտանահայ դոկտոր Հրաչ Կույումջյանը:
Առաքելությունը կիրականա ՀՀ մշակույթի նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շնորհիվ:
Անդրանիկ Օզանյանը 1921 թվականին 65 էջից բաղկացած ձեռագրերը տպագրության համար ուղարկել է Փարիզի «Ապագա» ամսագրի գլխավոր խմբագիր Հովհաննես Պողոսյանին: 1960-ական թթ. Հ. Պողոսյանը ձեռագրերը հանձնել է Համբարձում Կույումջյանին՝ հնարավորության դեպքում Հայաստանին փոխանցելու համար: 1988 թվականին` մահվանից երեք տարի առաջ, Հ. Կույումջյանը ձեռագրերը փոխանցել է որդուն` Հրաչ Կույումջյանը: Զորավարի ձեռագրերը Միացյալ Թագավորությունից տեղափոխվել են Ֆրանսիա, այնուհետև Լիբանան, Հունաստան և կրկին վերադարձվել Անգլիա:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռագրերը կրկնօրինակելու և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին ու Հայաստանի ազգային արխիվին ի պահ հանձնելու շուրջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
607 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
910 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին