211652_close_icon
views-count14556 դիտում article-date 19:54 25-02-2021

Զորավար Անդրանիկի ծննդյան օրվա կապակցությամբ Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանում տեղի է ունեցել միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 25-ին,  Զորավար Անդրանիկի  ծննդյան օրվա կապակցությամբ Երևանում՝  Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանում, «Վետերաններ» ՌՊՄԿ ղեկավար Սեյրան Չիլինգարյանի կողմից կազմակերպվել է միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին, Պատանեկության ստեղծագործական միության սաները, Մերի Ղազարյանը, «Հայոց Արծիվներ» դհոլահարների խումբը (գեղարվեստական ղեկավար Սամվել Խաչատրյան), երգիչ Պապ Խաչատրյանը, Աշուղ Ալմաստը, «Ին-սայթ» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Արազյան), Ալլա Գաբրիելյանը, ով  հանդես եկավ  «13 արծիվներ» երգով, ՀՀ ՊՆ կլինիկական զինվորական հոսպիտալի «Նազ» երգի պարային համույթը (գեղարվեստական ղեկավար Զոյա Գասպարյան), հեղինակ- կատարող Անի Խութեցին, մեներգիչ Գրիգոր Բալագոզյանը, հաղորդավարուհի Քրիստինե Պետրոսյանը, ինչպես նաև  պատերազմի մասնակիցներ, բազմաթիվ հյուրեր:

Միջոցառման ավարտին տեղի ունեցան պարգևատրումներ: Պատերազմի մասնակիցները պարգևատրվեցին շքանշաններով, որոնց թվում էր նաև SHAMSHYAN.com-ի թղթակից Հարություն Համբարյանը, ով պարգևատրվեց «Մոնթե Մելքոնյան» շքանշանով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր