ԱՄՆ֊ում տղամարդը ձանձրույթից բանտ է նստել
ԱՄՆ֊ում տղամարդ է կալանավորվել, ով հատուկ ձգտել է այնտեղ հայտնվել։ Այս մասին հայտնում է CBS֊ը։
Նշվում է, որ բանտից դուրս գալուց հետո 74֊ամյա Ուոլթեր Ունբեհաունուն ձանձրացել է և որոշել վերադառնալ բանտ, որն իր համար հարազատ տուն էր դարձել։
Նա բանկ է եկել ատրճանակով սպառնացել դրամարկղի աշխատակցին և վերցնելով թղթադրամները գնացել մոտակա հյուրանոց՝ սպասելով ոստիկանության ժամանմանը։
Դատարանում նա հայտարարել է, որ կարոտել է բանտը և ցանկանում է այնտեղ վերադառնալ։ Դատավորը բավարարել է նրա ցանկությունը։ Տղամարդը 3,5 տարի ազատազրկման է դատապարտվել։