211652_close_icon
views-count92149 դիտում article-date 20:14 28-01-2021

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին հանձնված, 3-ամյա տղային պատանդ վերցրած տղամարդը, ում տեղափոխել էին ոստիկանություն, կարծել են՝ նա քնել ու չի արթնացել. շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղից էլ Արմավիրի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 27-ին, Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Աբովյան քաղաքում հաշվառված, 41-ամյա Արտավազդ Դանիելյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մինչև «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելը, եղել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, իսկ այնտեղ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից, որտեղ բերման էր ենթարկվել ոստիկանության հատուկ օպերացիայի արդյունքում, որը ղեկավարել էր ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Վերջինս այս տարվա հունվարի 22-ից ոստիկանության Արաբկիրի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 3-րդ մասի, 325 հոդվածի 1-ին մասի և 273 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով և երեկ ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ փորձել էին նրան վնասազերծել Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի տներից մեկից, սակայն նա չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, թաքնվել է սենյակներից մեկում և ցուցաբերել է զինված դիմադրություն իր մոտ պահվող «ՏՏ» տիպի ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել՝ այդ կերպ խոչընդոտել է ոստիկանության և քննչական բաժնի ծառայողների օրինական գործողություններին, ինչը լուրջ սպառնալիք է հանդիսացել վերջիններիս կյանքի և առողջության համար, որը կապված է եղել իրավապահների կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երբ մի քանի ժամ նրա հետ բանակցություններ են վարել ՀՀ ոստիկանապետ Վ. Ղազարյան ու ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նա, ով պատանդ էր պահել իր 3-ամյա տղային, հանձնվել է ոստիկանապետին ու փոխոստիկանապետին, այնուհետև ներկայացրել «ՏՏ» տիպի նիկելապատ ատրճանակը, որը լիցքավորված է եղել 25 մմ տրամաչափի 8 փամփուշտով, 1 հատ առանձին նույն տրամաչափի փամփուշտ և ինքնաշեն սվին դանակ: Նրան տեղափոխել են քրեական ոստիկանություն, որտեղ որոշ ժամանակ անց աշխատակիցները նկատել են, որ նա աշխատասենյակում քնել և չի արթնացել ու նրան շտապօգնության ավտոմեքենայով շտապ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները կարողացել են նրան արթնացնել, որից հետո էլ տեղափոխվել է Արմավիրի բանտ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ղափանցյան փողոցի այն տանը, որտեղից նրան բերման են ենթարկել, խուզարկություն է կատարվել, որտեղ հայտնաբերվել է 2 հատ «CKC» տիպի «էէ 3551» և «AT 1484» համարների ակոսափող հրազեններ՝ 7.62 տրամաչափի 4 փամփուշտներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել Նոր Նորք վարչական շրջանում հաշվառված 28-ամյա Սոկրատ Հովհաննիսյանը և հայտնել որ նշված հրազենները պատկանում են իրեն: Վերջինս քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/27/1177244/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 27-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներով Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ փաստի առջև էին կանգնել։ Հետախուզման մեջ գտնվող անձը երեխայի էր պատանդ վերցրել և հրաժարվում էր հանձնվել ոստիկաններին։ Նրա հետ բանակցություններ էր վարում ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Դեպքի վայրում էին նաևՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը և Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանը։ Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Վնասազերծան ժամանակ հետախուզվողի կողմից հնչել են մի քանի կրակոցներ։ Բարբախտաբար տուժածներ չկան»։ ՀՀ ոստիկանապետ Վ․ Ղազարյանին, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Ա․ Հովհաննիսյանին հաջողվել էր մոտ 5 ժամ անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հետախուզվողին հանձնել իրավապահներին։ Նրան ՀՀ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը Վ․ Ղազարյանի ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել էին Ոստիկանություն։ [color=#EF2929] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: /Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 196+
196+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր