211652_close_icon

«Գոլդ» համարանիշներով մեքենաների օրինախախտ վարորդները երևի թե ծանոթ չեն դաժան վիճակագրությանը, այլապես կմտածեին իրենց կյանքի մասին

views-count6782 դիտում article-date 12:10 18-04-2014
Վիճակագրությունը փաստում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարներ լինում են նաև այն ժամանակ, երբ վարորդները ավտոմեքենան վարելու ընթացքում խոսում են հեռախոսով: Մեր հանրապետությունում ևս եղել են բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ ողբերգական, երբ վարորդը բջջային հեռախոսով խոսելու ընթացքում վթարի է ենթարկվել: Նման ձևով ավտոմեքենան վարելու համար ճանապարհային ոստիկանը կարող է վարչական պատասխանատվության ենթարկել օրինախախտ վարորդին: Երեկ՝ ապրիլի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպես է Նալբանդյան փողոցում KIA մակնիշի 01 RR 110 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու՝ ընթացքում խոսելով հեռախոսով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր