211652_close_icon
views-count2430 դիտում article-date 00:17 18-04-2014

«Ռեալ» - «Բավարիա» դիմակայության հետքերով. մրցաշրջան 1999/2000. կիսաեզրափակիչ. տեսանյութ

«Բավարիա» - «Ռեալ» հակամարտությունը դասվում է եվրոպական ֆուտբոլի դասական դիմակայությունների շարքին: Անհաշտ մրցակիցների ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի տիտանները մեկ անգամ չէ, որ հանդիպել են նման վճռորոշ մենամարտերում: Ժամանակի համընթաց փոփոխվել են թիմերի կազմերը, մարզիչները, ղեկավարները, ամեն ինչ, սակայն դիմակայության սկզբունքը մինչ օրս մնում է անփոփոխ: Այս մեծագույն ակումբների դիմակայությունից առաջ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թիմերի միջև կայացած հիշարժան հանդիպումները: Ֆուտբոլասերների հիշողության մեջ վառ են մնացել հատկապես ՉԼ 1999/2000 թթ մրցաշրջանի «Բավարիա» - «Ռեալ» 4 պատմական դիմակայությունները , երբ թիմերը նախ հանդիպեցին խմբային փուլում, իսկ այնուհետև կիսազրափակիչում: Չնայած մյունխենյան ակումբը խմբային փուլում երկու անգամ ջախջախիչ պարտության մատնեց մրցակցին ([url=https://shamshyan.com/hy/article/10940/]Մադրիդում` 2:4[/url], [url=https://shamshyan.com/hy/article/11187/]Մյունխենում`4:1[/url]), այդուհանդերձ «Արքայական ակումբը» այդ ամենը չկարողացավ ներել իր վաղեմի մրցակցին և երբ թիմերի ճանապարհները կրկին անգամ խաչվեցին արդեն կիսաեզրափակիչում` «Ռեալ»-ը մեկ հաղթանակի շնորհիվ չեզոքացրեց «Բավարիա»-ի 3 հաղթանակները և մրցակցին դուրս թողնեց մրցապայքարից: Կիսաեզրափակիչ խաղերից առաջ դիմակայության ֆավորիտ էր համարվում «Բավարիա»-ն, քանի որ երկրորդ խմբային փուլի խաղերում մյունխենցիները առանց բարդության երկու անգամ ջախջախիչ հաշվով պարտության էին մատնել մադրիդյան ակումբին: Այնուամենայնիվ մադրիդցիները կարողացան զարմացնել իրենց թերագնահատողներին: Մադրիդում կայացած առաջին խաղում Վիսենտե Դել Բոսկեի սաները խփեցին երկու գոլ և անառիկ պահեցին սեփական դարպասը, ինչը շատ կարևոր է երկխաղյա դիմակայությունների ժամանակ: Պատասխան խաղում «Բավարիա»-ն առաջին րոպեներից ճնշում գործադրեց «Ռեալ»-ի դարպասին և կարողացավ արագ գոլ խփել: Թվում էր, թե խաղը ընթանում է մյունխենցիների սցենարով, սակայն առաջին խաղակեսի միջնամասում դիմակայության հերոս դարձած Նիկոլաս Անելկան գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի սկզբանամասում մյունխենցիները կրկին առաջ անցան հաշվի մեջ, բայց ավելին անել նրանց չհաջողվեց: Լարված և անզիջում խաղն ավարտվեց տանտերերի 2:1 հաշվով հաղթանակով: «Արքայական ակումբը» «Բավարիա»-ին թույլ չտվեց երկրորդ տարին անընդմեջ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Հետագայում իսպանական գրանդը եզրափակիչում 3:0 հաշվով հաղթեց «Վալենսիա»-ին և նվաճեց բաղձալի գավաթը: Խմբային փուլ [url=https://shamshyan.com/hy/article/10940/]«Ռեալ» - «Բավարիա»`2:4[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11187/]«Բավարիա» - «Ռեալ»`4:1[/url] Չեմպիոնների լիգա. 1999/2000 թթ մրցաշրջանի խաղարկություն Կիսաեզրափակիչ. առաջին խաղ 03.05.2000 [b]«Ռեալ» - «Բավարիա»`2:0 [/b] «Սանտիագո Բերնաբեու». Մադրիդ Գոլեր` Անելկա 4', Յերեմիս 30’ (ինք) Չեմպիոնների լիգա. 1999/2000 թթ մրցաշրջանի խաղարկություն Կիսաեզրափակիչ. պատասխան խաղ 09.05.2000 [b]«Բավարիա» - «Ռեալ»` 2:1 [/b] «Օլիմպիոշտադիոն». Մյունխեն Գոլեր` Յանկեր 12', Էլբեր 54' - Անելկա 31'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր