211652_close_icon
views-count17011 դիտում article-date 21:58 09-12-2017

Սալինաս. Ռոնալդու, դու «Ոսկե գնդակներիդ» մի մասին արժանի չես

Իսպանիայի հավաքականի, «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Խուլիո Սալինասը մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը, որը իրեն համարել էր պատմության լավագույն ֆուտբոլիստը: «Այն, որ դու լավ խաղացող ես, չի նշանակում, որ լավագույնն ես, քանի որ բախտդ չի բերել, որ Մեսիի հետ նույն դարաշրջանում ես խաղում: Անկեղծ ասած, չեմ կարծում, որ դու ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողների թվում ես գտնվում, քանի որ շատերը կան, որոնք քեզանից բարձր են: Մխիթարվիր քո «Ոսկե գնդակներով» (դրանց մի մասին դու արժանի չէիր», գրել է Սալինասը: Հիշեցնենք, որ օրերս Ռոնալդուն օրերս Փարիզում ստացավ 5-րդ «Ոսկե գնդակն» ու այդ ցուցանիշով հավասարվեց Լիոնել Մեսիին:

Նմանատիպ նյութեր