1071 դիտում
15:53 17-04-2014
«ԱրմենՏել»-ը և SPB TV-ը գործարկեցին IPTV ծառայությունը Հայաստանում
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) SPB TV ընկերության հետ համատեղ հայտարարում են IPTV ծառայության գործարկման մասին։ Ծառայությունը հասանելի է Հայաստանի բոլոր քաղաքներում և 30–ից ավել փոքր բնակավայրերում։
Գործարկման առաջին փուլում բաժանորդներին հասանելի է հեռուստաընկերության ստանդարտ փաթեթը, որը ներառում է ավելի քան 50 տեղական և արտասահմանյան հեռուստաալիք։ Վիդեոազդանշանի որակը՝ SD և HD։ Մոտ ապագայում նախատեսվում է IPTV ծառայության սակագնային փաթեթների ընդլայնում և ալիքների քանակի ավելացում։ Հեռուստաալիքների ստանդարտ փաթեթի ամսեկան վարձը կազմում է 3000 դրամ։ Միանալիս բաժանորդին տրվում է հեռուստատեսային կցորդ։
«ԱրմենՏել» ընկերությունն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում ենթակառուցվածքների համաչափ զարգացմանը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Այս նպատակի իրականացման համար մենք շարունակաբար ներդրումներ ենք իրականացնում մարզային համայնքներում և գյուղերում, հստակ գիտակցելով, որ նեդրված գումարների վերադարձելիությունը ուշ է ապահովվում։ Սա մենք համարում ենք սոցիալապես պատասխանատու մոտեցում, որն իրականացվում է «Մենք աշխատում ենք կյանքն ավելի լավ դարձնելու» կարգախոսի ներքո։ Այս քայլով հերթական անգամ հաստատվում է «ԱրմենՏել» ընկերության առաջատարի դերը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում և այս քայլը նունպես հանդիսանում է կրկնօրինակման արժանի օրինակ։ Այսօր մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ Հայաստանի բնակչության մեծ մասին, որ արդեն հնարավորություն ունեն օգտվել Beeline IPTV ծառայությանից», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Հայաստանում հեռուստատեսո
ւթյան ընդհանուր շուկան ամենազարգացածներից է ԱՊՀ երկրների շրջանում։ Մեր հետազոտությունների համաձայն, այստեղ առաջատարն է IPTV–ի հատվածն, որին, 2013թ–ի գնհատմամբ, պատկանում է այս շուկայի գումարային մասնաբաժնի 91 տոկոսը։ Մեր տեխնոլոգիաները և փորձը թույլ են տալիս հուսալ, որ մենք կարող ենք արդյունավետորեն մրցակցել և առաջարկել Հայաստանի բնակչությանը որակյալ և բազմազան վիդեո բովանդակություն»,- ասաց SPB TV ընկերության Գլխավոր տնօրեն Կիրիլ Ֆիլիպովը։
Հեռուստատեսային կցորդը կարող է միանալ բաժանորդի ինտերնետ մոդեմին ցանցային մալուխով կամ Wi-FI փոխակերպիչի օգնությամբ։ Կցորդից ազդանշանը կարող է ստանալ հեռուստացույցը, որը ունի անալոգ կամ HDMI մուտք։ Անհրաժեշտության դեպքում հաճախորդին տրամադրվում է IPTV սարքավորումների և գծային մոնտաժի ծառայություն, որի արժեքն է 1700 դրամ
Նշենք, որ IPTV ծառայությունը հասանելի է Հայաստանի Beeline ֆիքսված կապի բաժանորդների գրեթե 80 տոկոսին։ - See more at: http://www.lragir.am/index/arm/0/economy/view/97965#sthash.pNcOcvmZ.dpuf
Նմանատիպ նյութեր
1611 դիտում
09:49 01-02-2014
«Արմենտել»-ը խախտում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքը. Ժողովուրդ
3192 դիտում
08:36 04-02-2014
«ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրենը հավանաբար՝ մոլորվել և սառել է. Իրավունք
Այս բաժնից
793 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1081 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
724 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան