211652_close_icon
views-count45338 դիտում article-date 15:38 03-02-2014

Ծաղկաձորի «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Փետրվարի 2-ից ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի ոստիկանության ծառայողները, Կոտայքի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատը, Ծաղկաձորում գործող ճոպանուղու անձնակազմը որոնողական աշխատանքներ էին կատարում, քանի որ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ մի քաղաքացի անհետ կորել է: Ինչպես Ծաղկաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ որոնողական աշխատանքների արդյունքում Ծաղկաձորի «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է 35-ամյա Արչիլ Մաղրաձեի դին: Վերջինս աշխատում էր «Արմենթել» ՓԲԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածն անանցանելի է, և դատաբժիշկն այնտեղ է մեկնել ամենագնացով (բուռան), իսկ սպորտբազայի մոտ են հավաքվել «ԱրմենՏել»-ի մեծ թվով աշխատակիցներ: Թե ինչն է եղել Մաղրաձեի մահվան պատճառը, կպարզվի դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճոպանուղու մոտ հայտնաբերվել է Ա. Մաղրաձեին պատկանող Hyundai մակնիշի 010 ԼՕ 03 համարանիշի ավտոմեքենան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր