3294 դիտում
08:36 04-02-2014
«ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրենը հավանաբար՝ մոլորվել և սառել է. Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ Ծաղկաձորի սպորտբազայի մոտ գտնվող «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն՝ 35-ամյա Արչիլ Վախթանգի Մագրադձեի դին, որը փետրվարի 2-ի կեսօրից համարվում էր անհայտ կորած. նա չէր պատասխանում հեռախոսազանգերին, և ոչ ոք չգիտեր նրա գտնվելու վայրը։ Այս մասին մենք տեղեկացանք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ոստիկանությունից հայտնեցին, որ առայժմ հայտնի չէ՝ տեղի ունեցածը սպանություն է, թե՝ ոչ. նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենի հետ կատարվածի վերաբերյալ երեկ մանրամասներ փորձեցինք պարզել «ԱրմենՏելի» լրատվական ծառայության պատասխանատու Անուշ Բեղլոյանից, ով մեզ հետ զրույցում ասաց հետևյալը. «Նա Ծաղկաձոր էր մեկնել փետրվարի 2-ի առավոտյան՝ սնոուբորդ քշելու, որտեղ էլ կորել էր։ Դին հայտնաբերվել է այսօր, ամենայն հավանականությամբ՝ մոլորվել և սառել է։ Նա ամուսնացած էր, ուներ չորս անչափահաս երեխաներ»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3544 դիտում
11:06 11-02-2015
«ԱրմենՏել»-ի տնօրենը` նախկին տնօրենի կողմից թույլ տված չարաշահումների մասին. Ժողովուրդ
Այս բաժնից
397 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
544 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
925 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ