ՕԵԿ-ական փոխնախարարը ևս կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել
Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը եւս ՕԵԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ԱԻՆ փոխնախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
«Կուսակցական խորհուրդը որոշում է կայացրել, որով փոխվում է իր քաղաքական կուրսը: Ես կուսակցությանն անդամագրվել եմ 2012թ-ին՝ որպես նախագահ Սերժ Սարգսյանին աջակցող ուժի անդամ եւ, հաշվի առնելով կուսակցության քաղաքական կուրսի փոփոխությունները, կուսակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել»,- իր քայլը հիմնավորեց Դավիթ Կարապետյանը:
Հարցին, թե առաջիկայում կմնա՞՝ որպես ԱԻՆ փոխնախարար, թե՞ առաջիկայում այլ պաշտոնի կանցնի, արձագանքեց. «Կարող եմ ասել՝ անկուսակցական եմ, իսկ ապագա կառավարությունում իմ գործունեության շարունակության հարցը հանրապետության ղեկավարության որոշելիքն է»,- ասաց Դ. Կարապետյանը: