Չարենցավանի ՀՎԿ-ի կառույցը փակվել է, մոտ 100 հոգի կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել. «Իրավունք».
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով՝ օրերս Չարենցավան քաղաքի ՀՎԿ-ի կառույցը փակվել է, և մոտ 100 հոգի դիմում է ներկայացրել՝ կուսակցությունից դուրս գալու համար։
Բանն այն է, որ ՀՎԿ-ն պահանջ է դրել բերել չափից շատ ձայներ, իսկ հավատարիմ կուսակցականներն էլ նշել են, որ աշխատում են հնարավորինս և որ չեն կարող բերել ձայներ այնքան, որքան պահանջում է ղեկավարությունը՝ տարբեր պատճառներով, այդ թվում, որ քաղաքում բնակչությունն էականորեն նվազել Է։
Ի դեպ, սա ՀՎԿ-ի լավագույն կառույցներից մեկն էր, և այնտեղ էին անդամագրված հին ՕԵԿ-ականներ, ովքեր հավատարմորեն տարիներ շարունակ ծառայում էին կուսակցությանը։ Ավելին՝ նույնիսկ վերակազմավորումից հետո այս կառույցի դռները միշտ բաց է եղել։ Նշենք, որ մեր աղբյուրի պնդմամբ՝ նրանցից շատերը ասել են, որ գնում են անդամագրվելու ՀՀԿ-ին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]