211652_close_icon
views-count6746 դիտում article-date 14:32 17-04-2014

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են «09»-ն ու Mercedes-ը. 2 ավտոմեքենաներն էլ գլխիվայր շրջվել են

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանարհին տեղի է ունեցել ավտովթար: Նշված վայր մեկնած ՃՈ ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները պարզել են, որ ժամը 04:50-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Հարություն Հակոբյանի վարած Վազ 2109 մակնիշի 01 OS 628 համարանիշի և Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արմեն Ասրյանի վարած Mercedes մակնիշի 28 ՏՏ 848 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո 2 ավտոմեքենաները գլխիվայր շրջվել են, իսկ Mercedes-ի վարորդ Ա. Ասրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սպիտակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր