211652_close_icon
views-count26624 դիտում article-date 19:36 05-11-2018

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Mercedes-ը գլխիվայր շրջվել է. 7-րդ դասարանի աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74 շենքի դիմաց բախվել են Գուգարք գյուղի բնակիչ, 26-ամյա Աշոտ Սաքանյանի վարած Mercedes մակնիշի 35 QՏ 203 համարանիշի և Վանաձոր քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 36-ամյա Արման Գրիգորյանի վարած Opel մակնիշի C 107 TA 161 RUS համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը գլխիվար շրջվել է, իսկ Ա. Սաքանյանի ուղևոր, համագյուղացի, 12-ամյա Արեն Սաքանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5 վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատջար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը սովորում է իրենց գյուղի հիմնական դպրոցի 7-րդ դասարանում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր