Թուրքական բանակում հայ ու ալևի սպաներին համարակալում են. Ermenihaber.am
Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանտարության ենթակայության տակ գտնվող Գյոլջուքի գլխավոր ռազմաբազայի 4 սպա հաշվառել են բազմաթիվ սպաների ու ենթասպաների՝ հիմք ընդունելով նրանց դավանաբանական տարբերությունները, ընթերցած թերթերը, մասնակցած միջոցառումները: Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, որ ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1466]Ermenihaber.am[/url]
կայքը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը ձեռք բերված ցուցակում նշված են համարակալված զինծառայողների զինվորական աստիճանը, անուն և ազգանունը և բնութագրական մի շարք հատկանիշներ: Հատկապես աչքի են զարնում այնպիսի տարբերակումներ, ինչպիսիքն են օրինակ բաժանումը` ըստ էթնիկ պատկանելիության (ալևի, հայ) կամ դավանաբանական հատկանիշների (այցելություն ալևիների սրբատեղի կամ մասնակցություն բեկթաշիների միջոցառումների): Թերթն օրինակներ է բերում այդ բացահայտված ցուցակից: Այսպես` «Ավագ սերժանտ Ս.Յ.-ն ալևի է, մասնակցել է բեկթաշիների միջոցառումներին, նրան կարելի շահագործել՝ հաշվի առնելով նրա ֆինանսական վիճակը:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1466]այստեղ[/url]: