2117 դիտում
15:48 15-04-2019
Անասունների համարակալում, ինֆորմացիոն վերլուծական կենտրոն. ՀՀ գյուղնախարարությունն ինստիտուցիոնալ բարեփոխումներ է իրականացնում
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում նախաձեռնել է ստեղծել ինֆորմացիոն վերլուծական կենտրոն, ներդնել վարչական ռեգիստրների ինստիտուտ: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը:
Վերջինս նշեց, որ նախարարությունը նախաձեռնել է ստեղծել ինֆորմացիոն վերլուծական կենտրոն, որի նպատակն է լիենլու իրականացնել շուկաների, գոտիականության, տվյալների վերլուծություն:
«Այդ ամենն էլ մենք կտրամադրենք ֆերմերներին: Շատ հաճախ նկատում ենք, որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ պետք է արտադրել ու որտեղ պետք է արտադրանքը վաճառել»,-ասաց Գ. Գևորգյանը։
Նրա խոսքով՝ կա ևս մեկ կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում՝ վարչական ռեգիստրների ինստիտուտի ներդրում՝ գյուղատնտեսական կենդանիների համարակալում, ֆերմերների, սուբսիդիաների ռեգիստրների ստեղծում։ Այս ամենն էլ իր հերթին հնարավորություն կտա օնլայն ռեժիմով տեսնել, թե որտեղ ինչ է կատարվում։
Նմանատիպ նյութեր
7811 դիտում
21:24 18-11-2016
Կլուծարվի ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը
1182 դիտում
21:27 24-08-2015
ՌԴ ՆԳՆ Գլխավոր ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ
Այս բաժնից
580 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1330 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա