211652_close_icon
views-count880 դիտում article-date 14:09 16-04-2014

«Բարսելոնա»-ի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքս Սոնգին, հայտնում է Goal.com-ը: Նշվում է, որ անգլիական ակումբը կամերունցի խաղացողի համար պատրաստ է կատալոնյան ակումբին առաջարկել 15 մլն եվրո: Հարկ է նշել, որ գերմանական հեղինակավոր Transfermarket կայքը 26 ամյա Սոնգի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 մլն եվրո: Հիշեցնենք, որ Սոնգը «Արսենալ»-ից «Բարսելոնա» էր տեղափոխվել 2012 թվականին: Նրա պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:

Նմանատիպ նյութեր