Պուտինը Բան Կի Մունին կոչ է արել դատապարտել Կիևի գործողությունները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրանիայի հարավ֊արևելքում տիրող իրադրությունը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ՄԱԿ֊ից և Միջազգային հանրությունից ակնկալում է Կիևի կողմից երկրի արևելքում ձեռնարկված գործողությունների դատապարտում։
«Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ ռուսական կողմը Միացյալ Ազգերի Կազմակերպությունից ակնկալում է այդ հակասահմանադրական գործողությունների հստակ դատապարտում»,֊ նշում է մամլո ծառայությունը։