12844 դիտում
19:05 15-04-2014
«Գոլդ» համարանիշներով թանկարժեք BMW-ի վարորդը փայլեց իր օրինախախտությամբ
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որ ավելորդ դերասանություն անելով պետք չէ ավտոմեքենաներ վարել, իսկ Երևանի քաղաքապետարանն էլ, երբ մայրաքաղաքի փողոցների գրեթե մեծ մասերը գրավեց իր կարմիր գծերով, հորդորում էր վարորդներին, որ տարեկան մուծելով չնչին գումար կարող եք հանգիստ ձեր ավտոմեքենաները կայանել կարմիր գծից անդին:
Սակայն ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է՝ «մարդ ինչքան փողատեր է, այնքան էլ …»:
Այսօր՝ ապրիլի 15-ին, Արաբկիր վարչական շրջանի հայտնի Երիցյաններ սուպերմարկետի հարևանությմաբ BMW մակնիշի 99 LO 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը իր ավտոմեքենան կայանել էր ճանապարհի մեջտեղում, ու իբրև թե խոտանվել է մեքենան, կեղծ միացրել էր վթարային թարթիչները:
Սակայն մի քանի քայլ այն կողմ նա կարող էր ազատ կայանել իր ավտոմեքենան, կարմիր գծի հատվածում:
Հավաքված քաղաքացիները տեսնելով, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է անում կատակում էին, թե երևի թանկարժեք BMW-ի տերն իր մոտ չունի 500 դրամ որպեսզի մեքենան կայանի օրենքով սահմանված տեղում, իսկ նրա սխալ կայանման պատճառով նշված հատվածում երթևեկությունը վերածվել էր «աջապսանդալի», քանի որ մեքենաները չէին կարողանում ազատ տեղաշարժվեին:
Ֆոտոլրագրողի տեղեկություներով նշված BMW-ն հաշվառված է Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Ա. Տիգրանյան փողոցի բնակիչ 34-ամյա Դավիթ Իշխանյանի անվամբ ու երևի այդ հանգամանքից ելնելով մեքենայատերը իրեն զգում էր՝ «ձուկը ջրում»:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11582 դիտում
23:37 13-04-2014
Մաշտոցի պողոտայում «գոլդ» համարանիշներով Mercedes-ը բախվել է «գոլդ» համարանիշներով BMW X6-ին
48034 դիտում
21:58 01-04-2015
«Գոլդ» տղերքի «գոլդ» համարներով «գոլդ» ավտոները գայի «գոլդ» տղերքը «գոլդաթափ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ