211652_close_icon
views-count2185 դիտում article-date 13:54 14-04-2014

2,2 մլն եվրո արժողության` ոսկե աքսեսուարներով Bugatti. ֆոտոշարք

Bugatti-ն շարունակում է համալրել իր «Legends» բացառիկ ավտոմեքենաների հատուկ շարքը, որն այս անգամ կրում է Veyron Grand Sport Vitesse Black Bess անվանումը և նվիրված է ընկերության պատմության կարևորագույն իրադարձություններից մեկին: Մոդելը ստեղծվել է 1912 թ-ին թողարկված Type 18 Black Bess–ի հիման վրա, որը մեծ դեր է խաղացել ֆրանսիական բրենդի պատմության մեջ: Նոր Bugatti Veyron Grand Sport Vitesse Black Bess-ի առանձնահատկությունը նրա բացառիկ արտաքին դիզայնի և սրահի շքեղ հարդարանքի մեջ է, որում իսկական ոսկի է օգտագործվել: Bugatti Veyron Grand Sport Vitesse Black Bess –ի 8,0լ ծավալով W16 շարժիչը 1200 ձիաուժ է ապահովում: 100 կմ/ժ արագության մեքենան հասնում է ընդամենը 2,6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 408 կմ/ժ է կազմում: Vitesse Black Bess մոդելից ընդամենը 3 օրինակ կարտադրվի, որոնցից յուրաքանչյուրը կարժենա 2,2 մլն եվրո: «Legends» բացառիկ ավտոմեքենաների հատուկ շարքում նախկինում թողարկված 12 ավտոմեքենաներն արդեն վաճառված են: Ավտոմեքենայի պրեմիերան կկայանա ապրիլի վերջին` Պեկինի ավտոշոուի շրջանակներում: Ներկայացնում ենք ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր