Bugatti-ն 1 մլն եվրո արժողությամբ ամենագնաց կթողարկի
Ֆրանսիական Bugatti ընկերությունը ամենագնաց կթողարկի: Այս մասին հայտնում է Anonsens-ը:
Սպասվում է, որ 1մլն արժողությամբ ամենագնացի պրեմիերան կկայանա 2022թ.-ին:
Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ ժամանակակից ավտոսիրահարները գերադասում են ամենագնացներ և այդ իսկ պատճառով ընկերության մասնագետները Գերմանիայի դիզայներների հետ արդեն մշակում են նոր Bugatti ամենագնացի արտաքին տեսքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նոր ամենագնացի շարժիչը Bugatti Chiron մոդելի շարժիչը կլինի, որի շնորհիվ 100 կմ/ժ արագությամն մեքենան կհասնի ընդամենը 3 վայրկայնում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 340 կմ/: