Բենզեման գերազանցել է Զիդանի ցուցանիշը
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման «Արքայական ակումբի» կազմում անցկացրած խաղերի քանակով շրջանցել է թիմի լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանի ցուցանիշը: Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Ալմերիա»-ի հետ կայացած հանդիպումը ֆրանիսացի հարձակվող համար մադրիդյան ակումբի կազմում դարձել է 228-րդը: Այդպիսով Բենզեման մեկ խաղով շրջանցել է իր հայրենակից Զիդանին: «Ռեալ»-ի բոլոր ժամանակների ֆրանսիացի լեգերոներների շարքում Բենզեման այդ ցուցանիշով դարձել է առաջատարը:
Քարիմ Բենզեմա ` 228 խաղ
Զինեդին Զիդան` 227
Կլոդ Մակելելե` 145
Լասսանա Դիարա` 117