7655 դիտում
15:00 12-04-2014
«Երևան Ջուր»-ը փորձում է պայքարել «յոթգլխանի հրեշի» դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ բազմաթիվ բնակիչներ ահազանգում են [b]SHAMSHYAN.com[/b]-ի խմբագրություն՝ ասելով, որ իրենք հայտնվել են անապատում մոլորված ուղտի կարգավիճակում: Պատճառը ապրիլի 10-ին Չարենցի փողոցում գրանցված խոշոր ջրատարի հերթական վթարն է, որի հետևանքով շրջակա մի քանի տասնյակ փողոցներում մի քանի հազար բնակարան ջրազրկվել է:
Այս անգամ մարդկանց ջուրը խմող «յոթգլխանի հրեշը» հայտնվել է Չարենցի 113 հասցեում. պարզվում է՝ տեղի բնակիչները, ժամանակին որոշելով «առաջ տալ» իրենց տները, չեն հասկացել, որ ապօրինի շինությունները կառուցում են ջրատար խողովակի վրա: Վթարի վայրում աշխատող մասնագետներն ասում էին, որ գրեթե անհնար է նման պայմաններում ջրատարը արագ վերանորոգել, որովհետև մեկի նկուղից ստիպված անցնում են մյուսի պահեստն ու ավտոլվացման կետը, որ կարողանան տեսնել խողովակի վնասվածքը, ինչպես նաև հավելում էին. «Թուջե խողովակը ո՞նց կարող է դիմանալ, եթե տանտիրոջ գլուխն է թուջից»:
Ու թեև մասնագետները չեն կարողանում հստակ ասել, թե երբ ամբողջությամբ կվերականգնվի ջրամատակարարումը, պարզ է, որ ժամանակին փողոցի կառուցապատումը նման ձևով թույլատրած պատկան մարմինների ու որոշ «թուջե գլխով» բնակիչների պատճառով, նման վթարներ էլի են լինելու, որովհետև ամբողջ ջրագիծը գտնվում է ապօրինի շինությունների տակ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1029 դիտում
20:07 06-10-2015
Հայաստանը պայքարել է եւ շարունակում է պայքարել խավարի տարբեր դրսեւորումների դեմ. Շարմազանով