Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում ռումբ է ընկել
                        Երեկ՝ ապրիլի 11-ին, ժամը 22:00-ի սահմաններում կրկին հրթիռակոծություն է տեղի ունեցել, որի ժամանակ Հալեպի հայաշատ Սուլեյմանե թաղամասում գտնվող Թեթեն լցակայանից ոչ հեռու ռումբ է ընկել: Այս մասին հաղորդում է ԲերիոԼուրեր-ը ֆեյսբուքյան իր էջում:
Հրթիռակոծությունը նյութական մեծ վնասներ է հասցրել բնակարաններին, իսկ բնակիչների մեջ մեծ խուճապ, ահ ու սարսափ է սկսվել: Մյուս կողմից, կրկին ավելի են սաստկացել զինված ահաբեկչական խմբավորումների և կառավարական զորքերի միջև բախումները Հալեպի տարբեր ուղղություններով: 
Սիրիական բանակը ծանր մարտեր է վարում այդ շրջաններում ակտիվացած զինյալների գործողությունները վերահսկելու  ուղղությամբ: Գործողություններին մեծապես ներգրավված են մեծ քանակությամբ  մարտական ուղղաթիռներ: Զինված ընդդիմադիրները փորձել են ներխուժել Ռամուսիե շրջան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

