211652_close_icon
views-count2991 դիտում article-date 13:14 12-04-2014

Դավիթաշեն վարչական շրջանում համաքաղաքային շաբաթօրյակը վերածվել է տոնի. ֆոտոշարք

Դավիթաշեն վարչական շրջանում այսօր` ապրիլի 12-ին, համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում ավելացավ եւս 700 ծառ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը: Ի դեպ, հենց վարչական շրջանի ղեկավարն էլ տնկեց առաջին ծառը: Նրա խոսքով, համաքաղաքային շաբաթօրյակը Դավիթաշեն վարչական շրջանում իսկական տոնի է վերածվել, ինչը վկայում է բնակչության ակտիվ մասնակցությունը: Միայն Դավիթաշենի կենտրոնական այգին ավելացավ եւս 300 ծառով: «Շաբաթօրյակին միացել է նաեւ մեր աշխատակազմը: Դավիթաշենի բնակչությունը ոգեւորությամբ մասնակցում է շաբաթօրյակին եւ նպաստում համայնքի մաքրությանը եւ բնության պահպանությանը»,- նշեց վարչական շրջանի ղեկավարը եւ ավելացրեց, որ իրենք ոչ միայն շաբաթօրյակների, այլեւ ամենօրյա աշխատանքի արդյունքում են օր-օրի գեղեցկացնում Դավիթաշեն վարչական շրջանը, որն իր մաքրությամբ եւ գեղեցկությամբ աչքի է ընկնում քաղաքում: Նշենք, որ շաբաթօրյակին մասնակցում են թե՛ տարեցները, թե՛ փոքրիկները, ինչպես Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, ներկայում ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ՃՈ պարեկապահակային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը, վարչական շրջանի բնակիչներից, դերասաններ, լրագրողներ, հայտնի այլ դեմքեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր