Չիլիում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Չիլիի հյուսիսում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Էպիկենտրոնը գտնվել է Արիկա քաղաքից 88 կմ հեռավորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում: