12952 դիտում
09:35 12-04-2014
Գյուղում դպրոց չկա, կա ընդամենը 2 աշակերտ՝ այն էլ գյուղապետի երեխաներն են․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ մեր հայրենակիցները շունչները պահած սպասում են, թե երբ և ով է նշանակվելու ՀՀ վարչապետ, իսկ քաղաքական ուժերն էլ շարունակում են կռիվ տալ վարչապետի պաշտոնի համար, սրան զուգահեռ Հայաստանը դատարկվում է։ Սյունիքի մարզի Խդրանց համայնքի ղեկավար Գնել Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին համայնքից շուրջ 72 երիտասարդ ընտանիք գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Այդ գյուղում դպրոց չկա, կա ընդամենը 2 աշակերտ՝ այն էլ գյուղապետի երեխաներն են։ «Երբևէ դպրոց չենք ունեցել։ Ես էլ ուզում եմ պեչատս, մանդատս հանձնեմ ու գնամ։ Այ ցավդ տանեմ, 58 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում։ Ապրում եմ կնոջս, երկու երեխաներիս և մորս հետ։ Դուք ո՞նց եք պատկերացնում՝ այդքան գումարով ընտանիքիս ինչպե՞ս պահեմ: Գնալու եմ Ռուսաստան, բա մնամ ի՞նչ անեմ։ Երեխաներս մեծանում են, որտե՞ղ պետք է ապրեն, սովորեն»,- իր պլանների մասին այսպես արտահայտվեց հուսահատ գյուղապետը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4099 դիտում
11:26 27-10-2016
Սիրիայում դպրոց է գնդակոծվել. զոհվել է 22 աշակերտ ու 6 ուսուցիչ. ՅՈՒՆԻՍԵՖ
Այս բաժնից
1564 դիտում
08:54 16-01-2025
Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»
1870 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2260 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am