Նիգավան գյուղում գյուղապետի 21-ամյա ազգականն ինքնասպան եղել. համագյուղացիները նման քայլի գնալու ընդամենը մեկ պատճառ են տեսնում
Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում անասնագոմի ծածկից մետաղյա խողովակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել 21-ամյա Հրայր Գալստյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նիգավանի գյուղապետ Արտաշես Գալստյանը:
Ի դեպ, նա գյուղապետի հորեղբոր թոռն է: Գյուղապետը պատմեց, որ Հրայրը սոցիալապես նորմալ ընտանիքում է մեծացել, մայրը դպրոցում ուսուցչուհի է, հայրը անասնապահությամբ է զբաղվում, իսկ քույրը Մանկավարժական համալսարանում է սովորում:
Հրայրը բանակից ազատվել էր էպիլեպսիա հիվանդության պատճառով: Գյուղապետը կարծիք հայտնեց, որ հավանաբար նման քայլի գնալու միակ պատճառը հիվանդությունն է: Ի դեպ, տղան ոչ մի գրություն չի թողել: