211652_close_icon
views-count1571 դիտում article-date 18:00 11-04-2014

Հայ մարզիչները` Մադրիդում. տեսանյութ

Ապրիլի 7-10-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Study Group Scheme ծրագրի շրջանակներում «Մարզչական կրթություն» թեմայով սեմինարը, որին մասնակցում էին Իսպանիայի, Հայաստանի, Սլովենիայի և Իսրայելի մարզիչները: Հայաստանը ներկայացնում էին ՀՖՖ մարզչական հրահանգիչներ Աբրահամ Խաշմանյանը, Աշոտ Բարսեղյանը, Արմեն Գյուլբուդաղյանցը, Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Ալբերտ Սաֆարյանը, Արամ Դանիելյանը, Հայկ Կիրակոսյանը և Մամիկոն Ղարիբջանյանը: Հայկական պատվիրակության կազմում էին նաև ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը և նույն բաժնի աշխատակից Ղազար Հակոբջանյանը: Սեմինարը, որը տեղի էր ունենում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում`La Ciudad del Futbol մարզական համալիրում, նվիրված էր ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մարզչական կրթության կազմակերպմանը, դրա հիմնական ուղղություններին և բարելավման մեթոդներին: Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան փոխանակվել գիտելիքներով և մոտիկից ծանոթանալ այս ոլորտում իսպանական փորձին, որի կիրառումը հայկական մարզչական կրթության բնագավառում կարող է դրական ազդեցություն թողնել հետագայում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր