211652_close_icon
views-count5454 դիտում article-date 18:05 28-08-2018

Ժոզե Մոուրինյո. 0:3. ես ավելի շատ տիտղոս ունեմ ԱՊԼ-ում, քան մնացած 19 մարզիչները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է ԱՊԼ-ի 3-րդ տուրում «Տոտենհեմից» սեփական հարկի տակ կրած ջախջախիչ պարտությանը: «Նախորդ տարի մենք այստեղ պարտվեցինք «Սևիլյային» և մեզ սուլեցին: Որովհետև արժանի էինք դրան, մենք լավ չէինք խաղում, «Սևիլյան» արժանի էր հաղթանակին: Իսկ հիմա մեր թիմը լքեց խաղադաշտը 0:3 հաշվից հետո, սակայն տրիբունաները ծափահարում էին: Որովհետև արժանի էինք: Գիտե՞ք, հաշիվն ինչքան էր: 0:3: Գիտե՞ք, թե դա ինչ է նշանակում: 3:0-ն: 3-ը՝ պրեմիեր-լիգայի տիտղոսների քանակն է, որը ես նվաճել եմ: Ես ավելի շատ տիտղոսներ են նվաճել պրեմիեր-լիգայում, քան՝ մնացած 19 մարզիչները միասին վերցրած: Երեքը իմն է, երկուսը՝ նրանցը: Խնդրում եմ՝ հարգեք», ասել է Մոուրինյոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր