211652_close_icon
views-count29589 դիտում article-date 15:36 11-04-2014

Ժողինստիտուտի 18-ամյա սպանված ուսանողի գործով դատական նիստը սկսվեց. դատակոչված է 40-ի ավելի վկա

Այսօր՝ ապրիլի 11-ին, Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց 2013 թվականի ապրիլի 9-ին Երևանում սպանված 18-ամյա Տիգրան Հայրապետյանի գործով հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստը նախագահում է նշված դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, իսկ մեղադրյալներն են Երևանի թիվ 3 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի բնակիչ Հայկ Աղամալյանը, ով կասկածվում է սպանություն կատարելու մեջ և ում նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել է կալանավորումը: Մյուս ամբաստանյալը՝ Երևանի բնակիչ Դավիթը, կասկածվում է հանցագործությունը պարտակելու մեջ, ում նկատմամբ դատարանը՝ որպես խափանման միջոց, ընտրել է ստորագրությամբ բնակության վայրից չբացակայելը: Դատական նիստին ներկա են մեծ թվով վկաներ. Նրանց թիվն անցնում է 40-ը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ դատարանի դահլիճը վերցված է ուժեղացված հսկողության տակ նույն դատարանի դատական կարգադրիչների կողմից, որոնց աշխատանքները ղեկավարում է դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը: Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի աշխատակիցները Խաչիկ Բազեյանի գլխավորությամբ դատարանի դահլիճ բերեցին ամբաստանյալ Հայկ Աղամալյանին, որից հետո սկսվեց դատական նիստը: Վկաներից 3 հոգի արդեն պատասխանել են դատավորի և մյուս կողմի հարցերին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2013 թվականի ապրիլի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների հետ օպերատիվ տվյալներ իրացնելով, բացահայտել էին Երևանում տեղի ունեցած 18-ամյա Տիգրան Հայրապետյանի սպանությունը։ Ոստիկանություն էր բերման ենթարկվել Երևան քաղաքի Գրիբաեդովի փողոցի բնակիչ, Երևանի թիվ 3-րդ դպրոցի 11-րդ դասարանի սովորող, 16-ամյա Հայկ Աղամալյանը։ Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնել էր, որ մինչև ծեծկռտուքը վիճաբանություն էր տեղի ունեցել նրանց միջև, հետո միացել էին մի քանի երիտասարդներ, և այն շարունակվել ու ավարտվել էր սպանությամբ։ Եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, Հ. Աղամալյանը, որպես անչափահաս, կտեղափոխվի ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (Անչափահասների գաղութ)։ Հիշեցնենք, որ սպանվածը սովորում էր Երևանի տնտեսագիտական (Ժողինստիտուտ) համալսարանում, և մահացել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ կրծքավանդակի աջ մասում ստացած հարվածից։ Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր