211652_close_icon
views-count12777 դիտում article-date 14:56 11-04-2014

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Нива-ն, Toyota-ն և ВАЗ 21010-ը. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Վազգեն Սարգսյան և Մովսես Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել են ВАЗ 2121 «Նիվա» մակնիշի 45 DC 005 համարանիշի, «Toyota» մակնիշի 34 LC 404 համարանիշի և «ВАЗ 21010» մակնիշի 81 LO 888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Toyota»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր