211652_close_icon
views-count1256 դիտում article-date 11:48 12-04-2014

Բախումներ՝ Ռիո դե Ժանեյրոյում․ տուժել է 20 մարդ

Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանների հետ բախումների ընթնացքում տուժել է 20 մարդ։ Այս մասին գրում է The Globe and Mail֊ը։ Բախումները տեղի են ունեցել քաղաքի աղքատ թաղամասերից մեկում։ Բնակիչները մի քանի լքված առևտրի շենքեր են գրավել։ Երբ ոստիկանները փորձել են այնտեղից դուրս հրավիրել մարդկանց, նրանց վրա քարեր և պայթուցիկ շշեր են նետվել։ Ոստիկանությունը ստիպված է եղել արցունգաբեր գազ և մահակներ կիրառել, որի արդյունքում տուժել է 20 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Նշվում է, որ բերման է ենթարկվել անկարգությունների 26 մասնակից։

Նմանատիպ նյութեր